ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքից. ովքեր են կանչվել հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ՝ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Նորատուս եւ Գավառ համայնքի բնակիչներից բացի այս օրերին հարցաքնության է հրավիրում նաեւ Գեղարքունիքի մարզի այլ համայնքների բնակիչների, քանի որ նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ Գավառի հիվանդանոցի վրա հարձակման գործընթացին մասնակցել են ոչ միայն Նորատուսի եւ Գավառի բնակիչները, այլ Գեղարքունիքի մարզի այլ համայնքների բնակիչներ, ուստի ամեն օր քննչական մարմինը 2 տասնյակից ավելի ծանուցումներ է ուղարկում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներ ՝ Գավառի կրակոցների գործով:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կրակոցներ են հնչել, 2 մարդ մահացել է, իսկ 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով` կրակոցները հնչել են Գավառի համալսարանի մոտ։ Մենք հայտնել էինք, որ կրակոցների պատճառը Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջև ծագած վեճն է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս