Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես և շատ միջազգային կազմակերպություններ, Հայաստանում Beeline-ն իրականացնում է վճարվող ստաժավորման ծրագիր ուսանողների համար, և այս տարի 3G՝ «Երրորդ սերունդ» ծրագրին մասնակցելու համար արդեն ընդունվում են հայտեր:

Ծրագրի շրջանակում ստաժավորումը տևում է 11 ամիս. այդ ընթացքում ուսանողների հետ կնքվում է
ծառայությունների մատուցման պայմանագիր, և նրանք մասնակցում են ընկերությունում իրականացվող իրական
նախագծերին՝ տվյալ ծառայության մենեջերի ղեկավարությամբ, ստանում են աշխատավարձ և այլ
առավելություններ, ինչպես նաև նրանց աշխատանքային գրաֆիկը հարմարեցվում է դասացուցակին:

Նշենք, որ 12 տարիների ընթացքում ծրագրին մասնակցել են շուրջ 160 ուսանողներ, ովքեր աշխատանքային փորձ
են ձեռք բերել Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի ամենատարբեր ստորաբաժանումներում՝
տեխնիկական, ՏՏ, կոմերցիոն, իրավաբանական և այլն: Մասնակիցների շուրջ 50%-ը հետագայում աշխատանքի
առաջարկ են ստացել ընկերությունից:

«Beeline-ը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է և միջազգային մեծ կորպորացիայի մաս, վստահ
եմ, որ նման տեղում առաջին աշխատանքային փորձ ստանալը հիանալի հնարավորություն է: Կարծում եմ,
երիտասարդ մասնագետները կգնահատեն մեր զարգացած կորպորատիվ մշակույթը և կկարողանան իրենց վառ
գաղափարներով էլ ավելի լավը դարձնել մեր աշխատանքն ու մատուցվող ծառայությունները», – նշեց
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև 2020 թ. մայիսի 31-
ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկն այստեղ և ուղարկել այն
ինքնակենսագրականի հետ (CV/Resume) [email protected] էլ. հասցեով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։:




Լրահոս