ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում
քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի
մուտքագրման անհրաժեշտության:
ՀՀ-ում Արտակարգ դրության պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին գնումներ
կատարել և վճարումներ իրականացնել անկանխիկ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է
տալիս վճարել քարտով մինչև 20.000 ՀՀ դրամ` ակնթարթորեն, POS տերմինալին մեկ հպումով և առանց PIN կոդի
մուտքագրման:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը հարմար են օգտագործման մեջ և ունեն մի շարք առավելություններ՝
Բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ
դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի,
Բացարձակապես անվտանգ և պաշտպանված` աշխատում են չիպային կրիչներով, այլ ոչ թե ժապավենային.
դրանք ավելի դժվար է կեղծել, նաև քարտերը միացված են Secure Code ծառայությանը, որն առցանց
գնումների իրականացման պահին պահանջում է հաստատում` SMS հաղորդագրության միջոցով:
Ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է՝
Ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու
նշելով Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը;
Կատարել քարտային հաշիվների առցանց համալրում TelCell և Easy Pay վճարային տերմինալների
միջոցով;
Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով՝ մեկ գործարքով
տարբեր արժողության թղթադրամներ մուտքագրելով:
Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի
բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով: Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելի քան
1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման
կետերում:
Մանրամասն տեղեկատվություն Բանկի քարտերի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝
https://www.vtb.am/am/card-view/mastercard կամ՝ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87
հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: