«Չգիտեմ, չեմ կարող ասել, թե այս ամենն ինչ է, ընդհանրապես ինչ է կատարվում, թե այս ինչ հանելուկ է»։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Արթուր Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համաճարակին։
«Այս ողջ մեկուսացման ընթացքում հասցրել եմ մի քանի գրքեր կարդալ, սիրում եմ արձակ ստեղծագործություններ ընթերցել, տանը հեռախոսով զբաղվել, հետևել օրվա իրադարձություններին»,-նշեց դերասանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 102-ով՝ հասնելով 2884 -ի: Բուժվածների թիվը 1185 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 1648 ։ Մահացել է 42 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 28017 :
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2782 դեպք:
Լիդա Եղիազարյան