ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Թվում է, թե հեծանիվների համար նախատեսված այս «կանգառ»-ն ապահով է, բայց նայելով լուսանկարի թալանված պատկերին` միանգամայն այլ կարծիք է ձեւավորվում։

 

 

 

ՎՃԱՐՆԵՐ

ՀԱՐՑ. Ավտոլվացման գործունեությունը հարկվո՞ւմ է արտոնագրային վճարով:             

Սուրեն Հարությունյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել 14.09.2012 թվականի N 25 ««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով, որի համաձայն՝  ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 03.06.2009 թվականի «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով հաստատված Տնտեuական գործունեության տեuակների ՀՀ դաuակարգչի 45.20.1 ծածկագրին:

Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է ավտոմեքենաների մեխանիկական եւ էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը եւ այլն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, N8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ երբ է կատարվում սոցիալական փաթեթի գումարի փոխանցումը:

Լարիսա Պետրոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: 2013թ. առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները եւս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:

Սոցիալական փաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետեւանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաեւ առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երեւույթների հետեւանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետեւանքները դադարելուց անմիջապես հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սույն հավելվածի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետեւանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները եւս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

5Սոցիալական փաթեթի գումարների հերթական փոխանցումներն իրականացվում են մինչեւ հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը:




Լրահոս