
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։
Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։ Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝ զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։