ԱՆ-ն՝ Արսեն Թորոսյանի՝ սրճարան այցելելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․

Անդրադառնալով որոշ օգտատերերի այն «մեղադրանքներին», թե նախարար Արսեն Թորոսյանը սրճարան է այցելում՝ հիշեցնեմ, որ մայիսի 4-ից դրանց բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։ Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում։
Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին։

Հ.Գ
Ի դեպ, սրճարանը նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է

Հիշեցնենք, որ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առանց դիմակի նստած է երևանյան սրճարաններից մեկում։




Լրահոս