Աֆեյանի «Moderna» ընկերությանը թույլատրվել է անցնել ստեղծած պատվաստանյութի հետազոտման 2-րդ փուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) ամերիկահայ Նուբար Աֆեյանի «Moderna» բիոտեխնոլոգիական ընկերությանը թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ընկերությունն իր մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ այն կսկսվի շատ շուտով: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին:

Պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս «Pfizer» և «BioNTech» ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումներ իրականացնելու համար:

Ամերիկյան ու գերմանական այս ընկերությունները նշում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է, որ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում հաջորդ տարի հնարավոր կդառնա կազմակերպել պատվաստանյութի արտադրությունը:

Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումնները սկսելու համար: Դրանց համաձայնվել է մասնակցել տարբեր տարիքային խմբերի շուրջ 360 մարդ:




Լրահոս