
Ազգային ժողովում հայտարարված ընդմիջումը շարունակվում է: Իրավիճակը ներսում շարունակում է լարված մնալ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ «Իմ քայլը» խմբակցության մեծ թվով պատգամավորներ, նախարարներ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում են: Նրանց թվում են՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը, Արփի Դավթյանը, Արմեն Փամբուխչյանը և այլք: