Ինչպես հայտնի է, այսօր խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ պատգամավորների միջև: Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի վեճին միացան մյուս պատգամավորները , փորձեցին բաժանել, նաև իրենք վեճի մեջ ընկան: Ուշագրավ է, որ իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը գալիս է և մեջքից հարվածում Մարուքյանին:
Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխն ու քաշքշում։
ArmLur.am-ը փորձել է խորհրդարանում զրուցել երկու պատգամավորների հետ էլ: Արտակ Մանուկյանն աշխատասենյակում էր, սակայն դուռը փակեց մեզ վրա՝ ասելով, թե պատրաստ չէ հարցերի պատասխանել: իսկ Վահե Ղալումյանն առհասարակ աշխատասենյակում չէր:
Նշենք, որ իշխող խմբակցության մի մասը Հայկ Կոնջորյանի աշխատասենյակում ծնունդ է նշում, մի մասն Արարատ Միրզոյանի աշխատասենյակում է, մյուսն էլ պարփակված է սենյակներում: