Վարչապետը նոր օրենք է ստորագրել. ինչ է սպասվում ծխախոտի ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հաստատվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ92-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ըստ ցանկի՝ օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացվի ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Իսկ նախագիծը ներկայացնելու պատասխանատու մարմինները ՀՀ առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարություններն են: Մեզ հայտնի դարձավ, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում առողջապահության նախարարությունը պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացնի «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» նախագիծը:

Բացի այս, առողջապահության եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները հուլիսի առաջին տասնօրյակում վարչապետի աշխատակազմ ներկայացնելու է ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը սահմանելու մասին նախագիծը:

Ս. Հ.




Լրահոս