Երկար ընդմիջումից հետո Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա ներողություն խնդրեց բոլորից, նշեց, թե ցավում է, որ խմբակցությունը տրվել է սադրանքների:
«Ամեն ինչ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից, երբ այդ մասին հայտնեց ԼՀԿ-ն՝ կողմ չքվեարկելով դրան: Դրանից հետո փոխվեց ԼՀԿ ղեկավարի վարքագիծը», – նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև: Բանը հասավ նաև նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը մեջքից հարվածեցին Մարուքյանին:
Մանրամասները՝ տեսանյութում