ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն Աժ ամբիոնից արտասանեց հեղափոխության հիմնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ընդմիջումից հետո Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդունեց, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցածն իր պարտությունն էր, նաև հեղափոխության:

Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը քստմնելի սադրանք որակեց և դատապարտեց նաև այն, որ իրենք տրվում են այդ սադրանքներին։ «Նրանք մեզ ուզում են պադեզդներում իրենց ծեծողներ դարձնել, նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարկշռությունից»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց․ «Սա համարում եմ մեր և իմ ամենամեծ պարտությունը, որն ունեցել ենք հեղափոխությունից հետո։ Բայց սա թող որևէ մեկին հուսավառ չանի»,- հայտարարեց վարչապետը ու արտասանեց հեղափոխության հայտնի երգի տողերը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև: Բանը հասավ նաև նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը մեջքից հարվածեցին Մարուքյանին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս