Եվրոպան հումանիտար օգնություն է ուղարկում Աֆրիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայից հումանիտար աջակցության ինքնաթիռը ուղևորում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ):

«Euronews»-ը տեղեկացնում է, որ 12 երկրից 75 մասնագետներ են մեկնում, ուղարկվում է նաև 8 տոննա բժշկական սարքավորումներ: Նշվում է, որ սա առաջին հումանիտար թռիչքն է Եվրոպայից Աֆրիկա թռիչքների երկար ընդմիջումից հետո: Կազմակերպիչները տեղեկացրել են, որ օգնությունն անհրաժեշտ է հանրապետության բնակիչների կեսին:

Համավարակը բարդացրել է առանց այն էլ երկրում առկա բարդ իրավիճակը: Նշվում է, որ այնտեղ, ընդհանուր առմամբ, շատ թույլ առողջապահական համակարգը, և առանցքային կարևորություն ունի բնակիչներին տեղեկացնելը համավարակի հետ կապված անվտանգության կանոնների մասին:

Աջակցության ծրագրին մասնակցում է եվրոպական 10 երկիր: Նախատեսվում է նաև այլ հումանիտար թռիչքների կազմակերպում դեպի մյուս աֆրիկյան երկրներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր իր մտահոգությունն այն մասին, որ Աֆրիկայում կորոնավիրուսի զոհ կարող է դառնալ 80-190 հազար մարդ: Նշվում էր, որ որոշ աֆրիկյան երկրներում առողջապահության համակարգը չի դիմակայի այս դժվարություններին առանց դրսից օգնության:




Լրահոս