ArmLur.am-ն այս անգամ փորձել է բացահայտել դերասանուհի Դիանա Տոռեսին։ Դիանան «Կինստագրամ» հումորային նախագծում մարմնավորում է գլամուրային Մերիի կերպարը, ով, ըստ մեր զրուցակցի, ընդհանուր ոչինչ չունի իրական Դիանայի հետ։
«Ես մարմնավորում եմ մի կերպար, որի հետ ընդհանրապես իրական կյանքում ոչ մի առնչություն չունեմ, բացի խնամված լինելուց։ Իմ կերպարը գլամուրային, խնամված, փառասեր, հարուստ տղաների հետևից ընկնող մի աղջիկ է»,-նշեց դերասանուհին։
Դիանայի փոխանցմամբ՝ «Կինստագրամ» հումորային նախագծի նկարահանումներն արդեն ավարտվել են, սակայն նա դեռ նոր նախագծերում, սերիալներում նկարահանվելու առաջարկներ չի ստացել։
«Կփորձեմ այս ազատ ժամանակահատվում հանգստանալ, քանի որ կարանիտինի ընթացքում մենք առանց կանգնելու աշխատել ենք»,-ասաց նա։
Դիանա Տոռեսի համարձակ և գլամուրային կերպարը բազմիցս քննադատվել է, սակայն դերասանուհին նշում է, որ նա երբեք չի դիմել վիրահատական որևէ միջամտության, պարզապես սիրում է խնամված լինել։
«Նախընտրում եմ առօրյայում շատ չշպարվել, ավելի սպորտային համազգեստներ կրել, ավելի հարմարավետ։ Մեր հայ աղջիկներին խորհուրդ կտամ լինել ավելի գեղեցիկ, բարի և կամեցող»,-հավելեց Դիանա Տոռեսը։
Լիդա Եղիազարյան