ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կհարգի՞ դատարանը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա. Խոսրով Հարությունյանը մտավախություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր անձնական երաշխավորություն էին ներկայացրել նախկին վարչապետերը:

Նիստին ներկա էին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացրել:

Նախկին վարչապետերը միջնորդությունը ներկայացնելուց հետո հեռացան դատարանի հետնամուտքով և լրագրողները հնարավորություն չունեցան զրուցել նրանց հետ: Սակայն Խոսրով Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը լրագրողների հետ զրուցելուց չի խուսափել, ընդհանուր որոշում է եղել՝ բոլորին հետնամուտքով հեռացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս