Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը՝ մայիսի 13-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։

Քոչարյանի գործով մեղադրող կողմը և Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչները առարկություններ ներկայացրեցին պաշտպանների  միջնորդությունների դեմ։ Նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա էին  նաև Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրանք Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ էին ներկայացրել։




Լրահոս