Ինչ խորհորդ է տալիս երգչուհի Արփին հայ աղջիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփին ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է առաջիկա անելիքների, կնոջ խնամված լինելու իր տարբերակի և հայ աղջիկներին խորհուրդներ տալու մասին։

«Առաջիկայում սպասվում է նոր զուգերգ, պարզապես փակագծերը չեմ բացի, քանի որ դեռ գտնվում է խակ վիճակում։ Շատ ու շատ երգեր ունեմ նոր, սպասվում էին նոր տեսահոլովակներ, որոնք հետաձգվեցին այս համաճարակի պատճառով։ Շատ գործ ունեմ անելու ու հիմա ամեն ինչ կարծես թե լցվել է իրար գլխի։ Անելիքներս շատ-շատ են, նաև ակումբային համերգներ ունեմ»,-նշեց նա։

«Ես սիրում եմ, երբ կինը հանգիստ, հավասարակշռված խոսք է ունենում, ընդհանուր խնամված է լինում: Ինչքան հնարավոր է կոսմետիկ միջոցներ չօգտագործել, ինչքան հնարավոր է բնական լինել, կիրթ ու գրագետ խոսել»,-խորհուրդ է տալիս երգչուհին։

Անդրադառնալով թագավարակի տարածմանը` Արփին նշում է, որ այլևս չի հավատում այս վիրուսի գոյությանը։

«Ես չեմ հասկանում` ինչու են այսքան գովազդում այս վիրուսը, տարբեր տեսություններ եմ կարդում։ Չգիտեմ , թե ինչ կլինի, կարծում եմ` սա ինչ-որ վտանգավոր խաղ է»,-հավելեց երգչուհին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս