ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանի կողմից ազատված դատավորը դիմել է դատարան. նոր իրավիճակ 5 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մարտի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով դադարեցվել էր ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանի լիազորությունները: Արդյունքում, 5 տարի անց դատավորը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ըննդեմ Բարձրագույն դատական խորհրդի:

Դատավոր Սարգսյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարելու հիմքով հետևյալ փաստաթուղթը` ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը` առաջարկել ՀՀ Նախագահին` Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար, տրամադրելուն պարտավորեցնել: Ասել է, թե դատավորը կրկին ցանկանում է հետ վերադառնալ համակարգ:

Իսկ հիմա կարևորի մասին․  ինչու էր Սերժ Սարգսյանը դատավորին ազատել աշխատանքից: Դեռեւս 2015 թվականին մամուլում հրապարակվեց, որ դատավորին հանել են իր կայացրած վճիռների համար: Նա այն դատավորն էր, որը համարձակվել էր ոստիկանների գործողությունները ոչ օրինաչափ գնահատել: Ամեն ինչ սկսվել էր 2013թ օգոստոսից, երբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու պահանջով նստացույց հայտարարած ակտիվիստ Վահագն Մինասյանին ոստիկանները բերման ենթարկեցին:

Ավելի ուշ ոստիկանությունը դատարանում պահանջեց Մինասյանից 50.000 դրամ բռնագանձել: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը ոստիկանության գործողությունները ճանաչեց ոչ իրավաչափ, մերժեց բռնագանձման պահանջը եւ ավելին՝ վճռեց հօգուտ Մինասյանի ոստիկաններից բռնագանձել 200.000 դրամ: Դատավորը նույնաոճ վճիռ էր կայացրել նաեւ ակտիվիստ Սուրեն Սահակյանի գործով՝ դարձյալ 150 հազար դրամ գումար բռնագանձելով ոստիկաններից hօգուտ Սուրեն Սահակյանի:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս