Հաղթանակի զբոսայգի են այցելել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։ Մինչ այս զբոսայգի էին այցելել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ինչպես հայտնի է, արտակարգ դրությամբ և կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Եռատոնի միջոցառումներն այսօր կրելու են պաշտոնական բնույթ և մասսաական միջոցառումներ չեն անցկացվելու։
Մանրամասները՝ տեսանյութում