![](https://armlur.am/wp-content/uploads/2020/05/96234027_240399033734807_426079507590414336_n.jpg)
Վետերաններն այժմ հարգանքի տուրք են մատուցում Հաղթանակի զբոսայգում։ Մինչ այժմ Հաղթանակի զբոսայգի էին այցելել պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Հիշեցնենք, որ այս տարի մայիսի 9-ի միջոցառումներն անցկացվում են արտակարգ դրության և կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։ Որոշում է կայացվել այսօր անցկացնել միայն պաշտոնական արարողակարգեր, իսկ մասսայական միջոցառումներ տեղի չեն ունենա։
Մանրամասները՝ տեսանյութում