Սիլվա Հակոբյանը` երեխայի խնամքի և Սոֆի Մխեյանի տեսահոլովակում նկարահանվելու առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհի Սիլվա Հակոբյանը խոսել է Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակում դստեր՝ փոքրիկ Միլայի հետ նկարահանվելու, և դստեր խնամքի մասին։

««Մենակ չես, ես եմ քեզ հետ» երգը , տեսահոլովակի գաղափարը Սոֆի Մխեյանինն է։ Սոֆին ինձ զանգահարեց ասաց, որ մի միտք ունի, որ յուրաքանչյուրն իր տեսահոլովակի միջոցով իր բարևը հղի մարդկությանը: Ես սիրով Միլայի հետ համաձայնեցի նկարահանվել տեսահոլովակում»,-նշեց երգչուհին։

Մեզ հետ զրույցում Սիլվա Հակոբյանը կիսվել է նաև երեխայի խնամքի, ինչպես նաև առօրյա անցուդարձի մասին։

«Ես ամբողջ օրը զբաղված եմ Միլայի՝ դստերս խնամքով, բնականաբար ավելի շատ ես եմ զբաղվում, քանի որ ամուսինս աշխատում է, բայց լինում են պահեր, երբ նրա օգնության կարիքն ենք զգում, ինչպես նաև տատիկների»։

Այն հարցին, թե Սիլվան ինչպիսի մայրիկ է, երգչուհին նշում է, որ դրա մասին պետք է ուրիշները կարծիք հայտնեն: Բայց նաև նշում է, որ լավ, հոգատար մայրիկ է։

«Երբ Միլան մեծանա, նա էլ կպատասխանի, թե ինչպիսի մայրիկ եմ։ Ես և ամուսինս նաև այս տարի որոշել ենք մկրտել Միլային, բայց դա կախված է համաճարակի հետ, թե մինչև օգոստոս ամիսն ինչ կլինի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է թագավարակի տարածմանը, երգչուհին նկատում է, որ միայն Աստված կարող է ասել, թե այն երբ կվերջանա․ «Հուսով եմ` դա շուտ կլինի»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս