Ինչպես հայտնի է, երեկ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կրակոցներ են հնչել: Ծեծկռտուքի, ապա կրակոցների արդյունքում, մարմնական վնասվածքներ են ստացել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանը, 29-ամյա Սևադա Քոքոբելյանը և 19-ամյա Յուրի Քոքոբելյանը:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ ծեծկռտուքի եւ կրակոցների հեղինակներն են ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը եւ երեք այլ զինծառայողներ եւ մեկ քաղաքացիական անձ` Իջևանի բնակիչ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանը: Կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փախուստի դիմած անձանցից մեկին ոստիկանությունն արդեն գտել են։ Խոսքը Սայադ Նազարյանի մասին է, նա ձերբակալված է։
Նշշենք, որ Վաչիկ Քոքոբելյանը ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է, Սևադա Քոքոբելյանը և Յուրի Քոքոբելյանը`որդին եւ եղբորորդին: