Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Բելառուսի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։

Մարտի դաշտում մեր հայրերի և պապերի սխրանքն, ինչպես նաև թիկունքում հաղթանակը կերտողների անձնուրաց աշխատանքը մեզ համար մնալու են որպես հպարտության անսպառ աղբյուր և հայրենիքի նկատմամբ սիրո ու անսահման հայրենասիրության օրինակ։

Համոզված եմ, որ ֆաշիզմի նկատմամբ մեր ընդհանուր հաղթանակը հետագայում ևս կծառայի ի շահ մեր երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման»,-ասված է Բելառուսի նախագահի ուղերձում։




Լրահոս