Ֆոտոշարք «Հաղթանակ» զբոսայգուց․ ինչպես նշվեց Եռատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
կազմակերպված տոնական միջոցառմանը:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ
Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի
պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի
վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են ռազմական ինքնաթիռների
օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:




Լրահոս