Ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը` Լյուսին: Այս մասին սոցկայքի իր էջում գրառում է կատարել Թագուհի Օհանյանը:
«Օրը սկսում ենք լավ լուրով: Լույս աշխարհ է եկել զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը ` Լյուսին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում լուսավոր ապագա փոքրիկ հրաշքին»,- գրել է նա: