![](https://armlur.am/wp-content/uploads/2020/05/maxresdefault-1-3.jpg)
Սարալանջի շուրջ 12 հեկտար տարածքի կանաչ գոտին վերականգնելու համար այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացվում, կառուցվում է ոռոգման համակարգը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ոռոգման ցանցում ներառված է ջրավազան, որի կողքին լինելու է պոմպակայան, որտեղից ջուրը բաշխվելու է ցանցեր։ Կաթիլային ոռոգումը թույլ կտա շատ ջուր խնայել և մեծացնել համակարգի արդյունավետությունը։ Հետո տարածքը կհարթեցվի և արդեն աշնանը Սարալանջում ծառատունկ կիրականացվի։
Մանրամասները՝ տեսանյութում: