138 նոր դեպք․ կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը հասավ 3313-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 138-ով։Ըընդհանուր առմամբ այս պահին ունենք վարակված 3313 հիվանդ։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 31590 (վերջին մեկ օրում՝ 1193): Փաստացի այս պահին բուժվում է 1928 անձ (մեկ օրում ավելացել է 76-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1325 անձ (վերջին մեկ օրում՝ 58 մարդ), 45 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):

Եվս 3 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է:




Լրահոս