
Մայիսի 10–ի ժամը 11։00–ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 17 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական կենտրոնից։
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 359։ Կորոնավիրուս է հաստատվել 10 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։