ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է․ ինչ վիճակում են հիվանդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին 45 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, սոցցանցի ուղիղ եթերում ասաց ԲԿ այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ եւս 70 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ կան ԲԿ–ի այլ բաժիններում։

Նախարարը բժիշկներ հետ շրջեց ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվեց, թե պացինտենրի մոտ հիմնականում խրոնիկական ո՞ր հիվանդություններն են գերակշռում։

Նախարարն անդրադարձավ նաեւ ԲԿ–ի ծանրաբեռնվածությանը. «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում եւ այս պահին ազատ տեղ չկա»։




Լրահոս