Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում  մայիսի 11-ին, 13-, 14-ի և 15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, 13-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վրկ։ Մայիսի 11-12-ը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս