«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը կկրճատեն ֆուտբոլիստների աշխավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական երկու գրանդ ակումբները` «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու համար կարող են կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Թե «Ռեալ»-ը և թե «Բարսելոնա»-ն հաջորդ մրցաշրջանում իրենց ֆուտբոլիստների վճարեն 30 տոկոս նվազ աշխատավարձ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:




Լրահոս