Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե ամեն սառնարանում: Մենք սովոր ենք այն ուտել ամեն օր: Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին:
feelgood.ua-ն գազարի հենց այս անհայտ օգտակար հատկություններն է ներկայացնում:
Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը
Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:
Գազարը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը
Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:
Գազարը օգնում է մնալ առողջ
Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:
Գազարը բնական հակասեպտիկ է
Կարող է կանխարգելել վարակների տարածումը:
Գազարը օգնում է կանխարգելել սրտանոթային հիվանդությունները
Գազարը օգնում է մաքրել օրգանիզմը
Գազարը ատամներն ու լնդերը առողջ է պահում