Բազուկը շատ քիչ է օգտագործվում որպես դեղարայքային դեղաբույս: Չնայած որ վերջինիս բուժիչ հատկությունների մասին կարելի է անվերջ խոսել: Դեռ հին բուժակներն այն օգտագործում էին տարբեր հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների պատրաստման մեջ: Հիպոկրատը ևս խոսում էր բազուկի, որպես մի շարք հիվանդություններից բուժման համար օգտագործվող միջոցի մասին:
Բազուկը պարունակում է բետադին, որը օգնում է քայքայել ու մարսել սպիտակուցային սնունդը: Ավելին, բետադինը մասնակցում է խոլինի արտադրությանը, որը բարձրացնում է լյարդի բջիջների երկարակեցությունն ու բարելավում է վերջինիս աշխատանքը:
Բազուկի արմատապտուղը պարունակում է շաքար, սպիտակուցներ, պեկտին, օրգանական թթուներ, С, В1, В2, Р, РР վիտամիններ, մի շարք հանքանյութեր, այդ թվում երկաթ, կալիում, յոդ, միկրոէլեմենտներ, որոնք մտնում են ֆերմենտների բաղադրության մեջ ու կարգավորում են արյան շրջանառութան գործընթացը:
Ավելին, բազուկը պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութ ՝բետանին, որը կանխում է չարորակ ուռուցքների զարգացումը:
• Արմատապտղի բջջանյութն ուժեղացնում է աղիների գալարակծկումներն ու այդ պատճառով բազուկը շատ օգտակար է ու հանդես է գալիս որպես թեթև թուլացնող միջոց քրոնիկ փորկապության դեպքում:
• Շնորհիվ նրանում առկա յոդի պարունակության այն շատ օգտայկար է աթերոսկլերոզով հիվանդների ու տարեց մարդկանց համար: Այն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, որը հնարավոր է լինում կատարել նրանում առկա մեծ քանակությամբ աղի ու մագնեզիումի շնորհիվ:
• Արմատապտղից պատրաստված շիլան դնում են ուռուցքնների ու խոցերի վրա, եթե նրանցում առկա է բորբոքային գործընթաց:
• Ժողովրդական բժշկության մեջ զարկերակային բարձր ճնշման դեպքում, ինչպես նաև որպես հանգստացնող միջոց խորհուրդ է տրվում օրական 3-ից 4 անգամ օգտագործել հավասար քանակությամբ իրար հետ խառնված կես բաժակ բազուկի հյութն ու մեղրը:
• Միգրենի դեպքում խորհուրդ է տրվում ականջի վրա դնել կարմիր բազուկի հյութի մեջ թրջված բամբակյա թրջոց:
• Ցրտահարությունից հետո մաշկի վրա առաջացած ճաքերի համար խորհուրդ է տրվում օգտագործել բազուկի եփուկն ու հյութը:
• Գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում բազուկի տերևները դնել ճակատի վրա:
• Մանրացված տերևներն օգտակար է դնել բորբոքված աչքերի վրա:
• Ատամի ցավի մեղմացման համար կարելի է բորբոքված ատամի վրա դնել հում բազուկ: