ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ. Թույլ չենք տալու միասեռականության քարոզ. բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի դիմաց բողոքի ակցիա է: Նշենք, որ այսօր  պետք է տեղի ունենա «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի կամ այլ կերպ ասած Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։    Այն խորհրդարանում քննարկվել էր մայիսի 8-ին։  Այս կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից,  ու­ժի մեջ մտ­նե­լուց հե­տո Հա­յաս­տա­նը, կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ուղ­ղա­կի պար­տա­վոր­ված է լի­նե­լու ձեռ­նար­կել ու ձեռ­նար­կե­լու է «օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ` ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի մա­սին, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի»:

Այժմ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածները նշում են, թե թույլ չեն տա, որպեսզի դպրոցներում միասեռականության քարոզ տեղի ունենա: Ակցիայի կազմակերպիչներից Վահագն Չախալյանը նշում է, թե բոլոր պատգամավորներին պետք է խնդրեն դեմ քվեարկել այս նախագծին:

Բողոքի ակցիային կարող եք հետևել ուղիղ միացմամբ




Լրահոս