Այսօր ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը:
Բագրատյանը նշեց, թե անհրաժեշտություն է առկա լրացուցիչ ուսումնասիրություններ անել, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված, շատ աշխատանքներ չեն արվել: Նա առաջարկեց հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել երեք ամսով: Ելույթ ունեցավ նաև հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը: Նա նշեց, թե իրենց աշխատանքից այդքան էլ գոհ չեն:
Մանրամասները՝ տեսանյութում