Այսօր վերջնաժամկետն է. Արմեն Սարգսյանը կստորագրի՞ աղմկահարույց օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքների նախագծերի փաթեթի՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրման ժամկետն ավարտվում է այսօր՝ մայիսի 11-ին է։ Այսինքն, Արմեն Սարգսյանն այսօր պետք է որոշի՝ այն ստորագրո՞ւմ է, թե՞ ուղարկում Սահմանադրական դատարան:

ArmLur.am-ն օրեր առաջ գրել էր, որ այս նախագիծն այժմ փորձաքննություն է անցնում իրավաբանական բաժնում, և որոշում կկայացվի դրանից հետո:  Նկատենք, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը կրկին ստորագրեց միայն վերջին օրը:

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը դեռեւս ունի 3 ճանապարհ՝  չստորագրել օրենքը, այդ դեպքում այն կստորագրի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան և ստորագրել: ՀՀ նախագահի աշխատակազմից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Նրանց տեսակետը կներկայացնենք քիչ անց:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս