Այս պահին խորհրդարանում քննարկվում է «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Զեկույցը ներկայացնելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարց ուղղեց իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով Լանզարետոյի կոնվենցիային, որն այսօր խորհրդարանում ընդունվեց: Նա Թաթոյանից հետաքրքրվեց, թե որքանով այս նախագիծը կօգնի բռնության դեմ պայքարին:
Մանրամասները՝ տեսանյութում