Օմանի ծոցում հրթիռակոծվել է իրանական ռազմանավը. կա 19 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմանի ծոցում Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իրանի ռազմածովային ուժերի լրատվական ծառայությանը:

Իրանի ռազմածովային ուժերի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ չկա այլ տեղեկատվություն, որը կհաստատեր կամ կհերքեր այն տեղեկությունը, թե սխալմամբ հրթիռով խոցվել նավը: Ռազմական կառույցները տեղի ունեցածը միջադեպ են համարում՝ատանց մանրամասներ նշելու:

Ավելի վաղ նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել ծովային զորվարժությունների ժամանակ: IRIB հեռուստաընկերությունը հայտնել էր այն մասին, որ «Konarak» նավը կարող էր խոցված լինել զորավարժությունների ժամանակ սխալմամբ արձակված հրթիռի հետևանքով:

«Թվիթեր»-ում գրառում է կատարել նաև Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին: Նրա տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Օմանի ծոցում և ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Konarak» նավը:




Լրահոս