ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում միջադեպի կենտրոնում հայտնված վրացահայ պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին: Ինչպես հայտնի է, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը մարտի 29-ին այդ երկրի ՆԳՆ աշխատակիցների կողմից Ախալքալաքում ձերբակալվել է, ապա` կալանավորվել է:

ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Ախալքալաքի Սակրեբուլոյի անդամ, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հրազենի գործադրությամբ խուլիգանական արարք կատարելու համար:

Ըստ Վրացական մամուլի՝ մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցնել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ախալքալաքի «Գոլդ» սրճարանը պատկանում է նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին, որտեղ այցի է գնացել Վրաստանի պատգամավոր Հենզել Մկոյանը` իր հարազատների հետ: Նրանք, ըստ իրենց` լավ չեն դրսեւորել. միջադեպն այնքան է թեժացել, որ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը միջադեպի մասնակիցներին կարգի հրավիրելու համար օդ է կրակել, իսկ ահա Հենզել Մկոյանի թիմակիցները կրակել են պատգամավորի ուղությամբ: Սակայն միջադեպի արդյունքում կալանավորվել են նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը եւ Հենզել Մկոյանի եղբորորդին:

Մանրամասները՝ տեսանյութում

Շիրակ Թորոսյան




Լրահոս