
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել.
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։
Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։