Մարտունիում կորոնավիրուսային հիվանդության երեք դեպք է արձանագրվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։
«Մեկ ընտանիքի մասին է խոսքը, ամուսինների մոտ հաստատվել է կորոնավիրուս, աղջիկն էլ արդեն ջերմում է», – ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ ընտանիքի մյուս անդամներին մեկուսացրել են, պարզել են շփման շրջանակը։
Արմեն Ավետիսյանի փոխանցմամբ՝ ամուսիններն, ամենայն հավանականությամբ, հուղարկավորության ժամանակ են վարակվել, քանի որ օրեր առաջ իրենց հայրենի գյուղում Վերին Գետաշենում մասնակցել են հարազատի թաղման արարողության։
Մեզ հետ զրույցում քաղաքապետը գանգատվեց՝ նշելով, որ անգամ դեպք արձանագրվելուց հետո միևնույնն է բանկիչները չեն հետևում հորդորներին, չեն հավատում։
Նշենք, որ Գեղարքունիքում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 196 է։ Արձանագրվել է մահվան երեք դեպք, առողջացածների թիվը 36 է։
Լիդա Եղիազարյան