Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում հրաժարվեց խոսել Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան և ծեծկռտուք գրանցվեց:
Նկատենք՝ հրապարակված տեսանյութերից ևս երևում է, որ պատգամավորը որևէ կերպ չի խառնվում միջադեպին, այսպես ասած չի փորձում բաժանել կամ հանգստացնել պատգամավորներին, ինչպես անում են մյուսները: Եվ սա այն դեպքում, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայկ Կոնջորյանի քավորն է, վերջինս էլ երկար ժամանակ հենց ընդդիմադիր կուսակցության անդամ է եղել, սակայն 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո լքել է ԼՀԿ-ն և անցել իշխող խմբակցության շարքերը: