
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ է նշանակել:
Վարչապետի որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գնել Հասրաթյանւ:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ տեղակալ է նշանակվել Վրեժ Գալոյանը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Վրեժ Գալոյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: