Սպանության փորձ՝ Գեղակերտ գյուղում ելակ հավաքելու ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում է
ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ
բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի
քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով
հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած
ժամանակահատվածում, 41-ամյա տղամարդն իր կնոջ և Էջմիածին քաղաքի բնակչուհու հետ, ելակ հավաքելու
նպատակով, գնացել են Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող հողատարածք: Հասնելով
նշված վայր՝ նկատել են անծանոթ անձի, վերոնշյալ տղամարդը փորձել է պարզել իր հողատարածքում նրա գտնվելու
պատճառը, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է
հասցրել Գեղակերտ գյուղի բնակչի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս, սակայն իր
կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս