ՖՈՏՈ. Հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարի կադրը նոր պաշտոն է ստացել. ովքեր են տեղակալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը երկու նոր տեղակալ ունի: Խոսքը Վրեժ Գալոյանի եւ Գնել Հասրաթյանի մասին է: Պարզվում է՝ այս տեսչական մարմնում ոչինչ չի փոխվել. բարձր պաշտոնի նշանակվում են նախկին իշխանությունների կադրերը:

Օրինակ՝ Վրեժ Գալոյանը ՀՀ բնապահպանության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ , բացի այս, Գալոյանը դարձյալ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի ազգականն է եւ բնապահպանության ոլորտում առհասարակ հայտնվել է հենց Այվազյանի շնորհիվ: Եւ այս ոլորտում աշխատանքի անցել է 2003 թվականից: Մինչ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը, Գալոյանը եղել է տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի թափոբննների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետը: Ավելին մեզ հայտնի դարձավ, որ Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել է Վիգեն Ավետիսյանը: Եւ զարմանալի չէ, քանի որ Վիգեն Ավետիսյանը եւս Արամ Հարությունյանի «մարդն» է:

Իսկ ահա մյուս՝ նորանշանակ տեղակալը՝ Գնել Հասրաթյանը,  2009 թվականից մինչեւ 2013 թվականը «Մարմարի աշխարհում» աշխատել է որպես վաճառող, գանձապահ, 2014-ից 2019 թվականը «Սանար» ընկերությունում որպես տնօրեն, մենեջեր: Իսկ ահա 2020 թվականի փետրավրի 4-ից զբաղեցրել է տեսչական մարմնի ղեկավարի օգնականի հաստիքը: Ի դեպ, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակվել է մի անձ, որն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս