«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական
գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն»
ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:

Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց
ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ քրեական գործով ունեցել է մեղադրյալի
դատավարական կարգավիճակ, գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2018թ. մարտից մինչև նույն թվականի
հունիսն ընկած ժամանակահատվածում շարունակել է զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝
քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով:

Այսպես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-
ամյա կալանավորը 2018 թվականի մարտից մինչև նույն թվականի հունիս ամիսը իրացման նպատակով թմրամիջոց
ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն իրեն օժանդակելու հարցում պարբերաբար պայմանավորվածություն է ձեռք
բերել քննությամբ չպարզված անձի հետ: Վերջինս պարտավորվել է նշված կալանավորի մատնանշված վայրերից
վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետև դրա իրացման նպատակով տեղափոխել և
թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:

Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի
մեկ այլ խցում պատիժ կրող 36-–ամյա կալանավորը նույն ՔԿՀ 30-ամյա կալանավորին հայտնել է MDMB (N)-2201
կրճատ անվամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և խնդրել իրացնել այդպիսիք: 30-ամյա կալանավորը
համաձայնել է, պայմանավորվել են նաև գնի շուրջ, որից հետո նրա պահանջով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 36-ամյա
կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս «Իդրամ» վճարային համակարգի իր հաշվից
գումարներ է փոխանցել 30-ամյա կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով
թմրամիջոցների դիմաց:

Այնուհետև, քննությամբ չպարզված անձը, 30-ամյա կալանավորին իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի
ձեռք բերելու և այն 36-ամյա կալանավորին իրացնելու հարցում խոստացված օժանդակությունը ցուցաբերելով,
գործով չպարզված հանգամանքներում նրա մատնանշած վայրերից վերցրել է թմրամիջոցները, այն տեղափոխել և
թաքցրել 30-ամյա կալանավորի մատնանշած և քննությամբ չպարզված մեկ այլ վայրերում: 30-ամյա կալանավորը 36-
ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոցի թաքստոցների տեղերը, որտեղից վերջինս անհայտ անձի միջոցով
իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, որոնք էլ իր հերթին մի շարք անձանց օժանդակությամբ
ապօրինի իրացրել է Երևան քաղաքի մի քանի բնակիչների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորին
մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն)
նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց
ապօրինի իրացնելը) 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական
օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը,
թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից
յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև`
քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:




Լրահոս