Ինչ իրավիճակ է աշխարհում. որ երկրներն են չեղարկել սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կորոնավիրուսի համաճարակը դեռ տարածվում է, սակայն շատ երկրներ արդեն թուլացնում են սահմանափակումները: Մայիսի 12-ի՝ առավոտյան հայտնի դարձած տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 մլն 200 հազարը, իսկ մահացածներինը՝ 285 հազարը:

Եվ այս ֆոնին նկատենք, որ վարակակիրների թվով առաջատարը եվրոպական երկրներն են, սակայն հենց այստեղ է կարանտինը թուլանում: Օրինակ մայիսի 11-ից ֆրանսիացիները կարող են դուրս գալ փողոց՝ առանց արգելքների, վերաբացվում են ռեստորանները: Սահմանափակումների թուլացում է եղել Իսպանիայում, սակայն դրանից հետո այնտեղ վարակակիրների կտրուկ աճ է արձանագրվել:

Գերմանիայում ևս փուլ առ փուլ թուլացնում են սահմանափակումները՝ բացելով խանութները, ռեստորանները, չնայած այնտեղ ևս կորոնավիրուսի նոր օջախ է գրանցվել: Նիդերլանդներում վերաբացվում են դպրոցների մի մասը, մանկապարտեզները, գեղեցկության սրահները, գրադարանները։ Իսկ ահա Դանիայում, Հունաստանում, բացի խանութներից, բացվում են նաև առևտի կենտրոնները:

Իսկ ահա կորոնավիրուսի մահացության ցուցանիշով Եվրոպայում առաջարը համարվող Մեծ Բրիտանիայում վաղվանից կթույլատրվի դրսում մարզվել, զբոսայգիներ այցելել, ավտոմեքենաներով ուղևորվել այլ բնակավայրեր։

Հավելենք, որ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ ԱՄՆ-ում՝ մոտ 1 միլիոնից ավել մարդ, իսկ մահվան դեպքերի թիվը  շուրջ 80 հազար է:




Լրահոս