
Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական նիստը: Սակայն նիստի սկզբում, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցանկանում էր նախագծերը դներ քվեարկության, վարման կարգով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց՝ առանց մանրամասնելու, թե ինչու:
Այժմ խորհրդարանում ընդմիջում է: Հավելենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստին կրկին ներկա չէ:
Մանրամասները՝ տեսանյութում