ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ։
-Պարո՛ն Պետրոսյան, խորհրդարանն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը բուռն քննադատութայն արժանացավ հանրության շրջանում։ Դուք ինչպե՞ս եք արձագանքում այս կոնվենցիայի ընդունմանը։
-Բնականաբար բոլորիս կողմից էլ մերժելի են երեխաների նկատմամբ ցանկացած տիպի ոտնձգությունները: Ցավոք, ես չգիտեմ, թե այս առումով ի՞նչ հատուկ հոդվածներ կան գոյւթյուն ունեցող քրեական օրենսգրքում և բավարա՞ր են արդյոք զանազան կրթական կամ դաստիարակչական ոլորտների մասնագիտական գործողությունները նման բաների կանխարգելման առումով, բայց մի բան ակնհայտ է, որքան կոնվենցիաները ավելանում են, նրանց զուգահեռ էլ ավելանում են այլասերումները… Այսպիսի խայտաբղետ ու խուճուճ օրենքները չեն, որ անդաստիարակ մարդուն պիտի խանգարեն իր այլանդակությունների դրսևորումներում: տիտանական աշխատանք պետք է տարվի բարոյական բարձր արժեհամակարգ ձևավորելու համար:Այդտեղ է շան գլուխը թաղված:
– Վերջին շրջանում Ազգային խորհրդարանում տիրում է անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտ՝ ընդհուպ մինչև ծեծկռտուք։ Ձեր կարծիքով սա ինչի՞ հետևանքն է։
-Շատ է շիկացել մթնոլորտը, և ոչ միայն խորհրդարանում: Թավիշը լուրջ ալեկոծություններ է առաջացնում հասարակության մեջ : Ես անհանգիստ եմ, կասեի, նաև տագնապի զգացում ունեմ: Իսկ ինչ վերաբերում է միջադեպին, ապա մեծամասնությունը, կարծես, դավաճանում է իր օրինապաշտությունը՝ որպես պաշտպանության վահան օգտագործվող սկզբունքներին: Կուսակցապե՞տ, թե … զարգացումնրը ցույց կտան…
-Երեկ ՀՀ նախագահը ստորագրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Ինչ եք կարծում այն իսկապե՞ս կծառայի իր նպատակին։ Հնարավո՞ր է տարիների թալանվածը հետ բերել։
-Լավ է, իհարկե, բայց բավականին ուշացած: Իհարկե կհաջողի ինչ որ մաս վերադարձնել: Իմ կարծիքով, սրա լուծումը կերաշխավորեր միայն հեղափոխական, անցումային արդարադատությունը։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը